Փաշինյանը Շաքիի միջադեպը բնորոշել է որպես սովորական քրեական իրավիճակ | armenpress.am

Փաշինյանը Շաքիի միջադեպը բնորոշել է որպես սովորական քրեական իրավիճակ | armenpress.am

armenpress.am ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շաքիի միջադեպը բնորոշել է որպես սովորական քրեական իրավիճակ։ Այս մասին հայտարարել է Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով պատգամավոր Արեգա Հովսեփյանի հարցին։ Պատգամավորը հարցում անդրադարձել էր Շաքիի բնակչուհու՝ իրեն և երեխաներին պաշտպանելու գործողություններին, ինչպես նաև միջադեպի ժամանակ պետական մարմինների արձագանքին։

«Դա սովորական կրիմինալ իրավիճակ է։ Երբ ոստիկանություն են զանգում, պետք է սպասել ոստիկանության գործողություններին։ Եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան, մեծ հաշվով, տեղի չէր ունենա»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը միաժամանակ ընդգծեց, որ քննություն է ընթանում, և տվյալ պահին տեղեկությունները կարող են ամբողջական չլինել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն