Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման հետևանքով 28 մարդ է զոհվել, 100-ը՝ վիրավորվել | azatutyun.am

Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման հետևանքով 28 մարդ է զոհվել, 100-ը՝ վիրավորվել | azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանի՝ հոկտեմբերի 7-ին Ուկրաինայի տարբեր շրջանների վրա հասցրած հրթիռային և անօդաչու հարվածների հետևանքով 28 մարդ է զոհվել, հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իվան Վիհիվսկին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տվյալներով՝ ևս 100 մարդ վիրավորվել է։ Ռուսական ուժերը հարձակվել են երկրի 13 շրջանների վրա՝ կիրառելով շուրջ 70 հրթիռ և «Շահեդ» տեսակի անօդաչուներ։

Ամենաշատ զոհերը Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաքում են, որտեղ ռուսական հրթիռը հարվածել է բազմաբնակարան շենքի։ Զոհվել է 20 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա, որոնցից երեքը մեկ տարեկան էին։ Ավելի քան 50 մարդ վիրավորվել է։

Զելենսկին հարձակումը կապել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա հետ՝ այն անվանելով Պուտինի՝ ինքն իրեն մատուցած «նվերը»։ Նա նաև քննադատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացումը՝ պնդելով, որ նավթի վաճառքից ստացվող եկամուտները Մոսկվային թույլ են տալիս շարունակել պատերազմը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն