Մասիսի համայնքային ոստիկանները Սիփանիկում հայտնաբերել են ապօրինի գործող ձկնաբուծարան | iravaban.net

Մասիսի համայնքային ոստիկանները Սիփանիկում հայտնաբերել են ապօրինի գործող ձկնաբուծարան

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սիփանիկ գյուղի վարչական տարածքում գտնվող ձկնաբուծարանը զբաղվում է ապօրինի գործունեությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները հոկտեմբերի 5-ին մեկնեցին Սիփանիկ, որտեղ առկա մի քանի ջրավազանում բուծում և իրացնում էին իշխան տեսակի ձուկ։

Ձկնաբուծությամբ զբաղվող 32-ամյա տղամարդը հայտնեց, որ ջրավազաններին ջուր մատակարարելու համար օգտվում են մոտակա գետակից, սակայն գործունեության օրինականությունը հաստատող որևէ փաստաթուղթ չներկայացրեց։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պատճառված վնասը մասամբ վերականգնվել է։ Հանգամանքները պարզվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն