factor.am Հայկական ապրանքների համար առևտրային ժամանակավոր արտոնություններ նախատեսող ԵՄ կանոնակարգի ընդունման օրենսդրական ընթացակարգն ավարտվեց։
Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան և ԵՄ Խորհրդի նախագահող երկրի` Եվրոպական հարցերի և պաշտպանության պետնախարար Թոմաս Բըրնը ստորագրել են «Հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցների մասին» օրենսդրական փաստաթուղթը։ Արարողությանը ներկա էր Եվրոպական խորհրդարանի Միջազգային առևտրի կոմիտեում Հայաստանի հարցով զեկուցող Բոգդան Զդրոժևսկին։
Մի քանի օրից կանոնակարգը կհրապարակվի ԵՄ պաշտոնական տեղեկագրում և ուժի մեջ կմտնի հրապարակմանը հաջորդող օրը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում