azatutyun.am Ուկրաինական զինուժն անօդաչուներով հարձակում է գործել Ռուսաստանի Ռյազանի մարզում գտնվող Yandex DC տվյալների կենտրոնի և Բաշկորտոստանում գտնվող «Գազպրոմ Նեֆտեխիմ Սալավատ» նավթավերամշակման գործարանի վրա, հայտնում են Exilenova+ և Supernova+ ուկրաինական տելեգրամյան ալիքները:
Astra-ն պարզել է, որ հրդեհը տեղի է ունեցել «Սաստա» մեքենաշինական գործարանում, որտեղ տեղակայված է նաև Yandex DC տվյալների կենտրոնը: Yandex-ը հայտնել է Yandex Cloud հարթակի առանձին գոտում «էլեկտրաէներգիայի խափանումների» մասին: Ընկերությունն աշխատում է «միջադեպի» հետևանքները մեղմելու ուղղությամբ:
Ինչպես տեղեկացնում է «Ազատության» «Նաստոյաշեե Վրեմյա» նախագիծը, ավելի ուշ ընկերությունը հաստատել է, որ Սասովոյում իր տվյալների կենտրոնում տեղի է ունեցել «միջադեպ», որն ազդել է ենթակառուցվածքների մի մասի վրա: «Տեղանքում իրավիճակը ներկայումս վերահսկողության տակ է, և զոհեր չկան: Խումբը զբաղվում է միջադեպի հետևանքների վերացմամբ և վերականգնում է միջադեպից տուժած ծառայությունները», – ռուսական РБК-ին ասել են ընկերությունից:
Հարձակումից հետո Yandex-ի որոշ ծառայություններ խափանվել են։ «Դոժդ» հեռուստաընկերությունը հայտնել է, որ RuNet տիրույթում մի քանի այլ կայքեր նույնպես անհասանելի են, այդ թվում՝ Postmypost ավտոմատ հրապարակման հարթակը և «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի տարածաշրջանային տարբերակը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում