CENTCOM-ը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով օրական տեղափոխվում է 20 մլն բարել նավթ | armenpress.am

CENTCOM-ը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով օրական տեղափոխվում է 20 մլն բարել նավթ | armenpress.am

armenpress.am Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ ներկայումս Հորմուզի նեղուցով իրականացվում է առևտրային նավերի երթևեկություն։ Մասնավորապես, դրանք տեղափոխում են առևտրային բեռներ և էներգակիրներ, այդ թվում՝ օրական 20 մլն բարել նավթահումք։

«Միացյալ Նահանգները և նրա տարածաշրջանային գործընկերներն ամբողջությամբ վերահսկում են նեղուցը», – ասվում է X-ում հրամանատարության հայտարարության մեջ։

Հրամանատարությունը սուտ է անվանել պնդումը, որն ավելի վաղ արել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալը, թե «Հորմուզի նեղուցը փակ է», և իր երկիրը «լիակատար վերահսկողություն ունի դրա նկատմամբ»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն