Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի  կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է | armenpress.am

Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է | armenpress.am

armenpress.am Երևան-Սևան ավտոճանապարհին միկրոավտոբուսի  կողաշրջման հետևանքով 8 տուժած դիմել է մարզային բժշկական կենտրոն, նրանց առողջական վիճակը բավարար է։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Մարիամ  Ծատրյանը՝ նշելով, որ տուժածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունը։

«Ութ տուժած դիմել է բուժօգնության մարզային բժշկական կենտրոն։ Նրանց առողջական վիճակը բավարար է։ Անհրաժեշտ բուժօգնությունը ստացել են։ Նրանց մի մասը դուրս է գրվել, մյուս մասը առաջիկա ժամերին դուրս կգրվի։ Որևէ ծանր դեպք չունենք»,- ասաց նախարարության խոսնակը։

Ավելի վաղ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ հոկտեմբերի 8-ին ժամը 07։50-ի սահմանում Երևան–Սևան ավտոճանապարհի 50-րդ կմ–ին կողաշրջվել էր «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուս։ Դեպքի հետևանքով, ըստ նախնական տվյալների, կար 8 տուժած։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն