ՀՀ կառավարության որոշմամբ ֆինանսական միջոցներ են հատկացվել Շիրակի մարզում ընթացքի մեջ գտնվող երկու ճանապարհաշինական ծրագրի իրականացման համար։
Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետի աշխատակազմից, մարզում իրականացվող ճանապարհաշինական երկու ծրագրի համար, ընդհանուր առմամբ, կհատկացվի 915 մլն 221 հազար դրամ։
498 մլն 221 հազար դրամ կհատկացվի Գյումրիի Արևմտյան շրջանցիկ ճանապարհի՝ կմ 0+000-կմ 3+445, և Գործարանային փողոցի՝ կմ 0+000-կմ 2+888 հատվածների միջին նորոգման աշխատանքների ֆինանսավորմանը։
Եվս 417 մլն դրամ կուղղվի Տ-7-58/Մ-1/ (Գյումրի)-Ախուրյան-Կառնուտ-Բասեն-Ջրառատ ճանապարհի կմ 4+800-կմ 17+000 հատվածի, ինչպես նաև գերեզմաններ տանող 0.57 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքներին։