arm.sputniknews.ru 2023թ․ սեպտեմբերին Արցախի վրա ադրբեջանական վերջին հարձակման և վառելիքի պահեստի պայթյունից զոհվածների հարազատները պահանջում են արտաշիրիմում։ ԱԺ-ում այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել էին անհետ կորածների, պայթյունից զոհվածների հարազատների հետ։
«Մենք մեր հարազատներին քրիստոնյային վայել չեն հուղարկավորել, թեթև հողակույտով թուրքից թաքցրել ենք։ Անձամբ մեզ ասել են, որ պետությունը պարտավորվում է, վերջին զոհերին կտեղափոխեն, որովհետև իրենք չունեն բարեկարգված գերեզմաններ։ Մեզ ասել են՝ դուք ոչ մի բան մի արեք, հնարավոր է՝ Հակարիի անցակետով չթողնեն տեղափոխել, ձեր աչքի առաջ ձեր հարազատի մարմինը խոշտանգեն և այլն»,- ասաց հանդիպմանը մասնակցող արցախցի կանանցից մեկը։
Նրա խոսքով՝ բազմիցս նամակներ են ուղարկել թե տեղական, թե միջազգային տարբեր կառույցներ, դիվանագիտական բոլոր ներկայացուցչություններ։ Ամիսներ առաջ կրկին նամակ են ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն էլ իր հերթին նամակը վերաուղղորդել է Ազգային անվտանգության ծառայության Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով։ Այստեղից որոշ ժամանակ անց պատասխան է եկել, որ իրենք չեն զբաղվում արտաշիրիմման հարցերով։
«Արտաշիրիմում պահանջում են այն ծնողները, որոնք արցախյան ցեղասպանությունից ժամեր առաջ իրենց որդիներին, ամուսիններին, հարազատներին քրիստոնյային վայել չեն կարողացել հուղարկավորել, առանց շիրմաքարի, անգամ առանց դագաղի՝ ադյալներով հողն են դրել և եկել են այստեղ՝ մտածելով, որ իրենց շիրիմները կբերվեն այստեղ»,- հայտարարեց անհետ կորածների, պայթյունից զոհվածների հարազատների և արտաշիրիմում պահանջողների հարցերով զբաղվող Ռուզաննա Ստեփանյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում