Ուկրաինական կարգավորման շուրջ փակուղային իրավիճակ է ստեղծվել. Ռուբիո | arm.sputniknews.ru

Ուկրաինական կարգավորման շուրջ փակուղային իրավիճակ է ստեղծվել. Ռուբիո | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործընթացում այս պահին փակուղային իրավիճակ է ստեղծվել, սակայն ԱՄՆ-ն մտադիր է շարունակել ջանքերը՝ բանակցությունների միջոցով պայմանավորվածությունների հասնելու համար։ Այս մասին Լիսաբոն կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Անկեղծ ասած, հիմա կարծես թե պատային իրավիճակ է ստեղծվել։ Մենք փորձել ենք կարգավորման հասնել բանակցությունների ճանապարհով և կշարունակենք մեր փորձերը»,- ասել է Ռուբիոն։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը նախկինի պես բանակցային կարգավորումը լավագույն ուղին է համարում հակամարտության ավարտի համար և պատրաստ է աջակցել այդ գործընթացին։ Միևնույն ժամանակ, ինչպես նշել է պետքարտուղարը, համաձայնության հասնել հնարավոր է միայն երկու կողմերի՝ փոխզիջումների գնալու պատրաստակամության դեպքում։

«Բանակցությունների միջոցով ձեռք բերվող կարգավորման համար յուրաքանչյուր կողմը պետք է ինչ-որ բանից հրաժարվի, որպեսզի հասնենք խաղաղության»,- ընդգծել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն