ԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ ՌԴ-ում ընկերության ծառայությունները խափանվել են

ԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ ՌԴ-ում ընկերության ծառայությունները խափանվել են

Հոկտեմբերի 11-ի գիշերը անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Վլադիմիրի մարզում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների մշակման կենտրոնի վրա։ Ընկերությունը հաստատել է, որ դրա աշխատանքը լիովին դադարեցվել է, իսկ երկրում դադարել են գործել տասնյակ ծառայություններ։ Այս մասին հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում անելով Exilenova+ OSINT-ալիքին և մոնիթորինգային ալիքներին։

Տարածաշրջանում պայթյունների մասին բնակիչները սկսել են հայտնել գիշերը։ Նրանց խոսքով՝ հարվածի է ենթարկվել Վլադիմիր քաղաքում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը։

Դրա հզորությունը կազմում է 50 ՄՎտ, և այն նախատեսված է 2880 սերվերային հենակների համար։ Հարձակման վերաբերյալ ռուսական իշխանությունները պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չեն տվել։

Ժամը 7։-15-ի դրությամբ՝ Վլադիմիրի մարզի նահանգապետ Ալեքսանդր Ավդեևը հաստատել է, որ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Վլադիմիրի արվարձանում գտնվող ենթակառուցվածքների վրա։ Հարվածից հետո հրդեհ է բռնկվել, իսկ երկու ենթակայանների անջատման պատճառով 5 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։ Էլեկտրամատակարարումը խոստանում են վերականգնել պահուստային սխեմայով, երբ վտանգն անցնի։

Հարձակման ենթարկված օբյեկտին ավելի մոտ գտնվող տներից մարդկանց տարհանում են։ Նահանգապետի խոսքով՝ բնակելի տները ավերված չեն, տուժածների մասին տվյալներ դեռևս չկան։

Հոկտեմբերի 8-ին անօդաչու թռչող սարքերը հարձակվել էին Ռյազանի մարզում գտնվող ընկերության ամենամեծ տվյալների կենտրոնի վրա։

Հայաստանում այս պահին «Յանդեքս»-ի հավելվածը չի գործում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն