Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել են 222 շենք-շինություններ (վիդեո) | news.am

Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել են 222 շենք-շինություններ

2025 թվականի դեկտեմբերի 1-ից առ այսօր, դատախազական ներգործության արդյունքում, Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 12 հա մակերեսով գոտիներում՝ 78 հողատարածքներում, ապամոնտաժվել են 222 շենք-շինություններ:

Ինչպես հայտնում են դատախազությունից, ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ:

Սևանա լճի ափին օրենքի խախտմամբ կառուցված առանձնատները պետությանը վերադարձնելու նպատակով՝ Դատախազությունը պետշահերի հայցեր է ներկայացրել իրավասու դատարաններ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն