Մհեր Գրիգորյանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փոխադմինիստրատորը մտքեր են փոխանակել Հայաստանի համար ՄԱԶԾ 2026-2030 թթ․ ծրագրային փաստաթղթի իրականացման շուրջ | shantnews.am

Մհեր Գրիգորյանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փոխադմինիստրատորը մտքեր են փոխանակել Հայաստանի համար ՄԱԶԾ 2026-2030 թթ․ ծրագրային փաստաթղթի իրականացման շուրջ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի հոկտեմբերի 15-ին ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) փոխադմինիստրատոր Հաոլյան Սյուի պատվիրակությանը:

Ողջունելով ՄԱԿ-ի բարձրաստիճան հյուրին՝ ՀՀ փոխվարչապետը բարձր է գնահատել ՄԱԶԾ-ի հետ ձևավորված ռազմավարական համագործակցությունը մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների, էներգախնայողության, ջրային ռեսուրսների կառավարման, աղետների ռիսկերի նվազեցման և այլ ուղղություններով։

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել Հայաստանի համար ՄԱԶԾ 2026-2030 թթ․ ծրագրային փաստաթղթի իրականացման շուրջ՝ կարևորելով դրանում սահմանված առաջնահերթությունները, և արձանագրել են, որ դրանք լիովին համահունչ են ՀՀ կառավարության 2026-2031 թթ․ ծրագրի նպատակներին և թիրախներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն