Պապոյանը Կիպրոսի գործընկերոջ հետ հանդիպմանը կարևորել է Կիպրոսի շուկայում հայկական արտադրանքի ներկայացվածությունը | news.am

Պապոյանը Կիպրոսի գործընկերոջ հետ հանդիպմանը կարևորել է Կիպրոսի շուկայում հայկական արտադրանքի ներկայացվածությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 16-ին COP17-ի շրջանակում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղական զարգացման և շրջակա միջավայրի նախարար Խրիստոս Սենեկիսի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այդ մասին հայտնում են նախարարությունից:

Քննարկվել են տնտեսության ոլորտում համագործակցության խորացման և գյուղատնտեսության ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունները։

Անդրադառնալով ՀՀ Կառավարության որդեգրած արտահանման դիվերսիֆիկացման քաղաքականությանը՝ Գևորգ Պապոյանը կարևորել է Հայաստանից արտահանողների և Կիպրոսի գնորդների միջև գործարար կապերի հաստատումը՝ Կիպրոսի շուկայում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ընդլայնելու նպատակով։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև տնտեսական լայն օրակարգ՝ երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն