azatutyun.am BBC-ի ռուսական ծառայությունը, «Մեդիազոնա» պարբերականը և կամավորականների թիմը հաստատել են Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման ընթացքում զոհված 281 753 ռուսաստանցի զինծառայողների անունները:
Պատերազմի 4.5 տարվա ընթացքում ավանդաբար էլիտար համարվող երեք ստորաբաժանումներ հայտնվել են ամենամեծ կորուստները կրած զորամասերի տասնյակում: Դրանք են՝ ծովային հետևակի 810-րդ առանձնակի գվարդիական բրիգադը, որը կորցրել է առնվազն 2 հազար զինծառայող և տասնյակում վեցերորդն է, ծովային հետևակի 155-րդ առանձնակի գվարդիական բրիգադը, որը առնվազն 1 829 զոհվածներով ութերորդն է, և 76-րդ դեսանտագրոհային դիվիզիան, որը 1 809 զոհվածներով իններորդն է:
Հաստատված կորուստների 10 տոկոսը օդադեսանտային զորքերի և ծովային հետևակի զինծառայողներ են:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում