Ռուբինյանը և Նիդերլանդների խորհրդարանի նախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հարցը | news.am

Ռուբինյանը և Նիդերլանդների խորհրդարանի նախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հարցը

Հոկտեմբերի 16-ին Հռոմում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Թոմ Վան Կամպենի հետ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում:

Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության շարունակական զարգացումը։

Մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի և խորհրդարանական մակարդակում փոխգործակցության նոր հնարավորությունների վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը և համագործակցության հեռանկարներին։

Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի առնչվող թեմաներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն