Հայաստանում անցկացվում է Mining Armenia Forum 2026-ը | shantnews.am

Հայաստանում անցկացվում է Mining Armenia Forum 2026-ը

Հոկտեմբերի 16-17-ը Հայաստանում անցկացվում է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը (Mining Armenia Forum), որն այս տարի կրում է «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«Ֆորումին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը՝ նշելով, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարևոր ոլորտներից է և իր զգալի ներդրումն ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում։

Ֆորումը հերթական անգամ Հայաստանում համախմբում է հանքարդյունաբերության և հարակից ոլորտների մոտ 50 խոսնակի, այդ թվում՝ ﬕջազգային հանքարդյունաբերական ընկերությունների և ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչների, ներդրողների, քաղաքականություն մշակողներ, կայունության ոլորտի փորձագետների, տեխնոլոգիական մատակարարների, ակադեﬕական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն