Ալբանիայի վարչապետը ցույցերի համար մեղադրել է ՌԴ-ին և Իրանին․ Զախարովան արձագանքել է | arm.sputniknews.ru

Ալբանիայի վարչապետը ցույցերի համար մեղադրել է ՌԴ-ին և Իրանին․ Զախարովան արձագանքել է | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Ալբանիայի վարչապետ, իշխող Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Էդի Ռաման երկրում ընթացող բողոքի ցույցերի և անկարգությունների ֆոնին հայտարարել է ենթադրյալ արտաքին միջամտության մասին, որի նպատակն, ըստ նրա, Եվրամիությանն անդամակցելու՝ Ալբանիայի գործընթացը դանդաղեցնելն է։ Ինչպես հաղորդում է RT-ն, Ռաման միջամտության մեջ մեղադրել է Ռուսաստանին և Իրանին։

Ալբանիայի վարչապետի հայտարարությանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ո՛չ, Էդի Ռամա, բողոքի ցույցերի են դուրս եկել ձեր երկրի քաղաքացիները, և պետք չէ ձեր պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա։ Ձեր ներքին խնդիրներով ինքներդ զբաղվեք», – գրել է Զախարովան իր Telegram-յան ալիքում։

Ալբանիայում ուսանողական բողոքի ցույցերը սկսվել են ուսման բարձր վարձավճարների, կրթության համար անբավարար պայմանների և մասնագիտությամբ աշխատանք գտնելու հնարավորությունների բացակայության պատճառով։ Ցուցարարները, մասնավորապես, պահանջել են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։ Ռաման, իր հերթին, դատապարտել է ցուցարարների կողմից փողոցներում բռնության կիրառումը և հրաժարվել է պաշտոնից հեռանալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն