news.am Ֆրանսիական ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է Ֆրանսիայում վստահության ճգնաժամի մասին՝ զանգվածային անկարգությունների և Փարիզում վերսկսված թալանների ֆոնին, հաղորդում է AFP-ն։
Նա տեղի ունեցողի պատասխանատվությունը դրել է ձախ արմատականների և երկրի նախագահ Էմանուել Մակրոնի վրա, որին անվանել է «հեղինակությունից զրկված»։
«Մենք ապրում ենք վստահության ճգնաժամ», — հայտարարել է Լը Պենը՝ ստեղծված իրավիճակը անվանելով ժողովրդավարության սպառնալիք։
Նա այդ հայտարարությամբ հանդես է եկել Մակրոնի՝ ժամը 20:00-ին նախատեսված ֆրանսիացիներին հասցեգրվելիք ուղերձից մոտ երկու ժամ առաջ։
«Ազգային միավորում»-ի առաջնորդ Ժորդան Բարդելան նույնպես կտրուկ քննադատել է երկրում տիրող իրավիճակը։ Փարիզի ոստիկանական բաժանմունք կատարած այցի ընթացքում նա հայտարարել է, որ շաբաթ երեկոյան տեղի ունեցածի պատճառով Ֆրանսիան նվաստացված է, և պնդել է, որ երկրում այլևս կարգուկանոն չկա։
Մինչդեռ կիրակի օրը Փարիզում կրկին բախումներ են սկսվել։ CRS-8 մասնագիտացված ստորաբաժանումը, որը ներգրավվում է քաղաքային անկարգություններին օպերատիվ արձագանքելու համար, գործի է դրվել երկրորդ օրն անընդմեջ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում