ԱՄՆ-ի մոտեցումը չի նպաստում Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը. Լավրով | arm.sputniknews.ru

ԱՄՆ-ի մոտեցումը չի նպաստում Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը. Լավրով | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Իրանի հետ հակամարտության հարցում ԱՄՆ-ի մոտեցումը չի նպաստում իրավիճակի կարգավորմանը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Այսօր Լավրովը մասնակցել է Ռուսաստանի և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի միջև ռազմավարական երկխոսության 9-րդ փուլին, որը տեղի է ունեցել Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում։

Ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում նա հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, որոնցում վերջինս պնդել էր, թե Միացյալ Նահանգները մի քանի անգամ ոչնչացրել են Իրանի ողջ ղեկավարությանը։

«Թրամփը բացահայտ ասում է. «Մենք ոչնչացրել ենք Իրանի ողջ ղեկավարությանը։ Նրանք նշանակել են երկրորդ ղեկավարություն, մենք ոչնչացրել ենք նաև այն։ Հիմա այնտեղ երրորդ ղեկավարությունն է, բայց մենք այնքան էլ լավ չենք հասկանում՝ ով է այնտեղ ինչով զբաղվում և ով է որոշումներ կայացնում»։ Հավանաբար, սա այն մոտեցումը չէ, որը կարող է օգնել այդքան հեռու գտնվող տարածաշրջանին գտնել այն համաձայնությունները, որոնց մասին քիչ առաջ խոսեց իմ բարեկամը՝ Բահրեյնի արտգործնախարարը՝ փոխադարձ հարգանքի և միջազգային իրավունքի հիման վրա», — ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն