news.am Կիրակի Փարիզում կրկին բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և անկարգությունների մասնակիցների միջև, որոնք նախօրեին բռնկվել էին Ֆրանսիայի ողջ տարածքում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ։ Հանրապետության հրապարակի շրջանում վերսկսվել են հրդեհները, փողոցային բախումներն ու խանութների թալանը, հաղորդում է France 24-ը։
Ֆրանսիական լրատվամիջոցի տվյալներով, ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ։
Շաբաթ օրը կյանքի թանկացման և դպրոցներում պայմանների վատթարացման դեմ ցույցերը մի քանի ֆրանսիական քաղաքներում վերածվել էին զանգվածային անկարգությունների։
Փարիզում դիմակավորված մարդկանց խմբերը բախվել են ոստիկանության հետ, ջարդել խանութներ և վնասել քաղաքային ենթակառուցվածքները։ Կիրակի մայրաքաղաքի կենտրոնի փողոցներում դեռևս մնացել էին կոտրված ցուցափեղկեր, ապակու բեկորներ և վնասված սալահատակ։ Ավելի ուշ անկարգությունները կրկին բռնկվել են Հանրապետության հրապարակի շրջանում, որտեղ ոստիկանությունը արցունքաբեր գազով ցրել է հավաքվածներին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում