news.am Իրանի պաշտպանության նոր նախարար Մեհրդադ Ախլաղի Քետաբչին հայտարարել է, որ երկրի պաշտպանական հնարավորությունների արդիականացումը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ 12-օրյա պատերազմից հետո հակառակորդներին ստիպել է կասկածի տակ դնել հակամարտության շարունակման նպատակահարմարությունը։ Այդ մասին նա հայտնել է կիրակի՝ հոկտեմբերի 18-ին, Իրանի խորհրդարանի բաց նիստում հանդես գալով, տեղեկացնում է Mehr-ը։
«12-օրյա պատերազմից հետո, որը ԱՄՆ-ն և սիոնիստական ռեժիմը համատեղ սանձազերծեցին Իրանի դեմ, մեր պաշտպանական հնարավորությունները կատարելագործվել են այնպես, որ փոխել են հակառակորդի գնահատականներն ու հաշվարկները և նրա մոտ լուրջ կասկածներ են առաջացրել պատերազմի շարունակման վերաբերյալ», — հայտարարել է նախարարը։
Քետաբչին նշել է, որ Իրանը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ՝ հակազդելու ամերիկյան գերհզոր ռումբին, որը հայտնի է որպես «Բոլոր ռումբերի մայրը», և վստահ է հնարավոր սպառնալիքներին իր պատրաստվածության մեջ։
Նա նաև հայտարարել է, որ Իրանի հակառակորդները հայտնվել են ռազմավարական փակուղում՝ սպառնալիքների բնույթի, ռազմական ուժի կիրառման սկզբունքների, տեխնոլոգիական միջավայրի և տարածաշրջանային կարգի փոփոխությունների պատճառով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում