Հայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին անվտանգ անցման կարևորությանը | 1lurer.am

Հայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին անվտանգ անցման կարևորությանը | 1lurer.am

1lurer.am ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի Առաջին կոմիտեի միջուկային զենքերի վերաբերյալ թեմատիկ քննարկման ժամանակ Հայաստանի պատվիրակությունը վերահաստատել է ՀՀ աջակցությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին և ընդգծել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի օր առաջ ուժի մեջ մտնելու կարևորությունը։

Պատվիրակությունը նաև ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ սերտ համագործակցությանն՝ այդ թվում Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման և անցումը նոր ատոմակայանին անվտանգ և պատասխանատու իրականացնելու գործում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն