arm.sputniknews.ru Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է պայթել ականի վրա։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով իրանական ԶԼՄ–ներին։
«Լցանավը բռնկվել և պայթել է Հորմուզի նեղուցում ականի բախվելուց հետո», – ասվում է գործակալության նյութում։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողություններին։