arm.sputniknews.ru Ռուսաստանի զինուժն այս գիշեր զանգվածային հարված է հասցրել Կիևում և Կիևի մարզում գտնվող ռազմարդյունաբերական համալիրներին։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Հարվածներն իրականացվել են ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության զենքերով և մեծ հեռահարության հարվածային անօդաչուներով։
Արդյունքում խոցվել են Կիևում և Կիևի մարզում գտնվող ռազմարդյունաբերական համալիրները, թևավոր հրթիռների ու ԱԹՍ–ների պահեստավորման օբյեկտները, ինչպես նաև տվյալների մշակման կենտրոնը»։
Նախարարությունը նաև հայտնել է, որ գիշերը Ռուսաստանի տարածաշրջանների օդային տարածքում 149 ուկրաինական ԱԹՍ է խոցվել։