Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով | shantnews.am

Մակրոնը չի ընդունել երկրի ՆԳ նախարարի հրաժարականը անկարգությունների ֆոնին

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նյունյեզը հրաժարական է առաջարկել, բայց նախագահ Էմանուել Մակրոնը մերժել է այն։ Այս մասին հայտնել է Reuters-ը:

Մակրոնը որոշումը հիմնավորել է ոստիկանության և անվտանգության ուժերի ղեկավարումն անընդհատ պահելու անհրաժեշտությամբ։ Նա նախարարին հանձնարարել է նաև նոր միջոցներ մշակել՝ անկարգություններին և թալանին հակազդելու համար։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում կրթական համակարգի խնդիրների շուրջ սկսված բողոքի ակցիաներն ընդլայնվել են: Ցուցարարները պահանջում են նվազեցնել կենսապահովման ծախսերը, բարձրացնել աշխատավարձերը և բարելավել հանրային ծառայությունները։ Հոկտեմբերի 18-ի տվյալներով՝ ձերբակալվածների թիվը գերազանցել է 2400-ը։ 

Նախագահ Մակրոնը իր ուղերձում խոստացել է պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ Ֆրանսիայի նախագահը հորդորել է տարանջատել անկարգություն անողներին և խաղաղ ցուցարարներին՝ պնդելով, որ վերջինններիս մտահոգությունները հիմնավոր են։ Նա վառելիքի գնաճը կապել է Պարսից ծոցում հակամարտության հետևանքների հետ, ինչպես նաև նշել է, որ արդեն այս շաբաթ կառավարությունը կսկսի քննարկումներ երիտասարդության պահանջներին պատասխաններ մշակելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն