Թել Ավիվ-Վիեննա ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սոֆիայում՝ պայթյունի սպառնալիքի պատճառով | azatutyun.am

Թել Ավիվ-Վիեննա ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սոֆիայում՝ պայթյունի սպառնալիքի պատճառով | azatutyun.am

azatutyun.am Թել Ավիվից Վիեննա թռչող «Ավստրիական ավիաուղիների» ուղևորատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սոֆիայում`պայթելու սպառնալիքի պատճառով, ավիաընկերությունից ասել են ավստրիական APA գործակալությանը:

Ավիաընկերությունը նաև հայտնել է, որ վայրէջքից հետո Airbus A320 «ինքնաթիռը ստուգվել է» Բուլղարիայի մայրաքաղաքում։ Ինքնաթիռում եղել է 51 ուղևոր և անձնակազմի վեց անդամ, հայտնում է Deutsche Welle-ն։

Բրիտանական Sky News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ռումբի մասին սպառնալիքի ազդանշան է ստացվել, երբ ինքնաթիռը թռչում էր Բուլղարիայի վրայով։

Բուլղարիայի իշխանությունները հեռուստաալիքին հայտնել են, որ Սոֆիայում վայրէջք կատարելուց առաջ ինքնաթիռին ուղեկցել է Բուլղարիայի ռազմաօդային ուժերի կործանիչ։ Սոֆիայում վայրէջքից հետո բոլոր ուղևորներն իջել են ինքնաթիռից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն