Պայթյուն Կանադայի ռազմաբազաներից մեկում. կա 4 զոհ և տասնյակ վիրավորներ | hetq.am

Պայթյուն Կանադայի ռազմաբազաներից մեկում. կա 4 զոհ և տասնյակ վիրավորներ | hetq.am

hetq.am Կանադայի Ալբերտա նահանգում գտնվող Ուեյնռայթ ռազմաբազայում հոկտեմբերի 17-ին պայթյուն է եղել, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում են Global News-ի աղբյուրները, զոհվել է առնվազն 7 մարդ, մի քանի տասնյակ մարդ էլ վիրավորվել է։

Լրատվամիջոցի տվյալներով՝ պայթյունի պատճառը եղել է այն, որ զորավարժությունների ժամանակ մարտական հրաձգությամբ արկն ընկել է գազատարի կամ էլ ռազմաբազայի տարածքում գտնվող գազի հորատանցքի վրա։ Ուժեղ քամու պատճառով կրակն արագ տարածվել է ուսումնական հրաձգարանի սահմաններից դուրս։

Կանադայի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղի ունեցածը, սակայն չի նշել զոհերի հստակ թիվը։

Ուեյնռայթ ռազմաբազան Կանադայի զինված ուժերի ուսումնական հիմնական զորավարժարաններից մեկն է։ 2021 թվականի տվյալներով՝ այնտեղ ծառայում և աշխատում է ավելի քան 1300 զինծառայող և քաղաքացիական անձ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն