civilnet.am Հայաստանյան լրատվամիջոցներում հոկտեմբերի 18-ից տարածվում է տեղեկություն, որ Լատվիան արգելել է Հայաստանից կանաչ թեյի խմբաքանակի ներմուծումը՝ դրանում վտանգավոր թունաքիմիկատների հայտնաբերման պատճառով։
Հայաստանյան լրատվամիջոցներում հոկտեմբերի 18-ից տարածվում է տեղեկություն, որ Լատվիան արգելել է Հայաստանից կանաչ թեյի խմբաքանակի ներմուծումը՝ դրանում վտանգավոր թունաքիմիկատների հայտնաբերման պատճառով։
Լատվիական գերատեսչությունն իսկապես հոկտեմբերի 14-ին նման հաղորդագրություն էր հրապարակել՝ նշելով թեյերի հայկական ծագման մասին։ Սակայն ինչպես #CivilNetCheck-ին հայտնեցին Լատվիայի սննդի և անասնաբուժության ծառայությունից, հաղորդագրությունում սխալ է թույլ տրվել։ Իրականում թեյը չինական ծագման է և Լատվիա է ներմուծվել Ուզբեկստանից։
Ծառայությունն արդեն ուղղել է պաշտոնական հաղորդագրությունը՝ շտկելով թեյի ծագման երկրի վերաբերյալ սխալ տեղեկությունը։
Ի՞նչ էր հաղորդվել
Հոկտեմբերի 14-ին Լատվիայի սննդի և անասնաբուժության ծառայությունը հաղորդագրություն էր հրապարակել՝ հայտնելով, որ սահմանային վերահսկողության ընթացքում հայկական ծագման կանաչ թեյում հայտնաբերվել են թունաքիմիկատների մնացորդներ։ Հաղորդվել էր, որ հայտնաբերված խախտումների մասին լատվիական ծառայությունը տեղեկացրել է Սննդամթերքի և կերի արագ ահազանգման եվրոպական համակարգին (RASFF)։
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Եվրահանձնաժողովի Սննդամթերքի և կերի արագ ահազանգման համակարգում հրապարակված տվյալները (RASFF), սակայն Լատվիայի ներկայացրած՝ 2026.9014 համարով ծանուցման մեջ թեյի ծագման երկիր նշված է Չինաստանը, ոչ թե Հայաստանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում