shantnews.am ՄԱԿ-ը հետևում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի բանակցությունների ընթացքին, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ խորհրդակցությունները վերսկսելու հնարավորությանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։
«Այս պահին մենք պարզապես հետևում ենք իրադարձությունների զարգացմանը»,- ասել է Հաքը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին տեղեկացրել է՝ Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում վերսկսել ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունները՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ։