Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները | factor.am

Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները | factor.am

factor.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի որ կարծում է, որ կողմերը երբեք այսքան մոտ չեն եղել Ուկրաինայի հարցով համաձայնության հասնելուն։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան՝ հղում անելով Սպիտակ տանը լրագրողների հարցերին Թրամփի տված պատասխաններին։

«Վերջերս ես զրուցել եմ նախագահ Պուտինի հետ Ուկրաինայի դեմ նրա պատերազմի ավարտի մասին։ Կարծում եմ՝ մենք մոտենում ենք դրան։ Հնարավոր է՝ այժմ ավելի մոտ ենք, քան երբևէ նախկինում»,- հայտարարել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի պնդմամբ՝ այս պահին չարժե ուժեղացնել ճնշումը Մոսկվայի նկատմամբ, քանի որ բանակցությունները գտնվում են զգայուն փուլում։

«Հնարավոր է՝ երկար ժամանակ անց առաջին անգամ մենք մոտ ենք համաձայնությանը։ Իսկ երբ մոտ եք համաձայնության և վարում եք շատ նուրբ բանակցություններ, նոր պատժամիջոցներ չեք սահմանում»,- պարզաբանել է նա։

Թրամփն ընդգծել է, որ կարող է ցանկացած պահի նոր սահմանափակումներ մտցնել Ռուսաստանի դեմ, սակայն չի հստակեցրել, թե ինչ պայմաններում կդիմի այդ քայլին։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Թրամփը ցանկանում է, որ Զելենսկին և Պուտինը խաղաղության համաձայնագիր ստորագրեն G20-ի գագաթնաժողովում, որը դեկտեմբերին կանցկացվի Ֆլորիդայում։ Բանակցությունները կարող են ուղեկցվել Ուկրաինայի նկատմամբ ճնշումներով, ասվում է հրապարակման մեջ։

Միևնույն ժամանակ, ըստ տեղեկությունների՝ Մոսկվան պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ։ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է հրադադարի հաստատման համար նախադրյալների առկայության մասին և նշել, որ համապատասխան փաստաթղթեր էր տարել Մոսկվա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն