factor.am ԱՄՆ Պետքարտուղարությունը հրահանգել է որոշ դիվանագետների և ԱՄՆ կառավարության աշխատակիցների ընտանիքների անդամներին լքել Սաուդյան Արաբիան։ Ծոցի թագավորությունը գրեթե ամենօրյա հարձակումների տակ է, իսկ չորեքշաբթի երեկոյան օդանավակայանում և նավթահանքում տեղի ունեցած հարձակումների հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, գրում է The Guardian-ը։
Որպես անձնակազմի կրճատման պատճառ նշվում է Եմենում գործող, Իրանի աջակցությունը վայելող հութիների կողմից «քաղաքացիական օդանավակայանների և այլ կարևոր ենթակառուցվածքների» վրա իրականացվող հարձակումները։
«Պետքարտուղարության աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների անվտանգությունը շարունակում է մնալ մեր գերակա առաջնահերթությունը»,- հայտարարել է գերատեսչության խոսնակ Թոմի Փիգոթը։
Պետքարտուղարության հաղորդմամբ՝ հրահանգը վերաբերում է Ռիադում ԱՄՆ դեսպանատանը և դրա հյուպատոսական ներկայացուցչություններին։ ԱՄՆ-ի դեմ Իրանի պատերազմի սկզբում դեսպանատունը լրջորեն վնասվել էր և ամիսներ շարունակ գործել խիստ սահմանափակ անձնակազմով, թեև վերջին շաբաթներին որոշ դիվանագետներ վերադարձել էին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում