Հայաստանը կարող է քայլեր ձեռնարկել՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության ամենամեծ համաժողովը հյուրընկալելու համար․ Փաշինյան | news.am

Հայաստանը կարող է քայլեր ձեռնարկել՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության ամենամեծ համաժողովը հյուրընկալելու համար․ Փաշինյան | news.am

news.am Հայաստանը կարող է քայլեր ձեռնարկել՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխությանը նվիրված ամենախոշոր համաժողովը հյուրընկալելու համար։ Այս մասին հոկտեմբերի 22-ին՝ Կառավարության նիստին հաջորդած ավանդական ճեպազրույցի ընթացքում, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանում COP17 համաժողովի անցկացման շուրջ հնչող քննադատություններին։

«Մեզ ինչ-որ պատճառով թվում է, թե աշխարհում մարդիկ արթնանում են, ու նրանց առաջին միտքը պատմական հայկական քաղաքակրթության և ընդհանրապես հայ ժողովրդի մասին է։ Հայաստանի Հանրապետությունն աշխարհում շատ սահմանափակ ճանաչելիություն ունի, և COP17-ի նման միջոցառումները նպատակ ունեն նաև բարձրացնել երկրի ճանաչելիությունը։ Իսկ ճանաչելիությունը տնտեսական գործոն է։ Թող այդ մարդիկ գան Երևան, տեսնեն մարդաշատ հյուրանոցները, սրճարաններն ու ռեստորանները և զրուցեն տաքսիստների հետ, որոնք գործի պակաս չունեն»,- ասաց Փաշինյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն