Զելենսկին «սխալ և անընդունելի» է որակել Թրամփի մեղադրանքները, որ դիզելի գինը բարձրանում է ուկրաինական հարվածների պատճառով | armenpress.am

Զելենսկին «սխալ և անընդունելի» է որակել Թրամփի մեղադրանքները, որ դիզելի գինը բարձրանում է ուկրաինական հարվածների պատճառով | armenpress.am

armenpress.am Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «անընդունելի» և «սխալ» է անվանել նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքները, որ Միացյալ Նահանգներում դիզելի գինը բարձրանում է ռուսական նավթավերամշակման գործարաններին ուկրաինական հարվածների պատճառով։ Այս մասին նա ասել է «Diary of a CEO» փոդքասթին տված հարցազրույցում:

Զելենսկու պնդմամբ՝ Ռուսաստանից ԱՄՆ դիզելային մատակարարումներն այնքան աննշան են, որ դիզվառելիքի արտահանումը «զրո ազդեցություն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգներում գների վրա»:

«Դա բացարձակապես կեղծ տեղեկություն է։ Սա՝ առաջինը։ Երկրորդ՝ մեզ համար անիմաստ է հարվածել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Մենք պատասխան հարվածներ ենք հասցնում, քանի որ նրանք հարվածում են մեր էներգետիկ ենթակառուցվածքներին», – նշել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին հայտնել է, որ Թրամփին խնդրել է էներգետիկ հրադադար հաստատել, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մերժում է էներգետիկ հրադադարի Թրամփի առաջարկը:

«Եվ այսպես, նախագահը որոշեց այս խնդրի պատասխանատվությունը դնել ոչ թե Պուտինի, այլ ինձ վրա՝ իր ժողովրդին բացատրելով, որ դրա պատճառով Ամերիկայում դիզելային վառելիքի գինը բարձրանում է։ Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Եվ ես չեմ հասկանում։ Ես լավ հարաբերություններ ունեմ Թրամփի հետ և կարծում եմ՝ սխալ և անընդունելի է, որ նա Ռուսաստանի ագրեսիայի և Ռուսաստանի կողմից մարդկանց սպանությունների պատասխանատվությունը դնում է ինձ վրա։ Նա փոխում է համատեքստը, և դա արդարացի չէ», – նշել է Զելենսկին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն