Նիդերլանդների ԱԳ նախարարը կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը | azatutyun.am

Նիդերլանդների ԱԳ նախարարը կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը | azatutyun.am

azatutyun.am Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Այդ մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Թոմ Բերենդսենը հայտարարել է Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Նիդերլանդները ողջունում է անցյալ տարվանից ի վեր երկու երկրների ձեռնարկած նշանակալի քայլերը և բարձր է գնահատում Ադրբեջանի հանձնառությունը խաղաղության գործընթացին։ Կայուն խաղաղության հաստատումը տարածաշրջանում նոր տնտեսական հնարավորություններ կբացի», – ասել է Բերենդսենը՝ հավելելով, որ Նիդերլանդները հավասարակշռված մոտեցում է կիրառում տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հասնելու համար, ինչը վճռորոշ նշանակություն ունի և օգտակար է բոլորին։

«Նիդերլանդները աշխարհի տարբեր հատվածներում աջակցություն է ցուցաբերում ականազերծման ոլորտում։ Վստահ եմ, որ մեր թիմերը կքննարկեն նաև Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները», – հայտարարել է նախարարը։

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը վաղը ժամանելու է Հայաստան։ Արտաքին գերատեսչությունից հայտնում են, որ նախատեսվում է հանդիպում արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն