arm.sputniknews.ru Ռուսաստանի զինուժն այս գիշեր զանգվածային հարվածներ է հասցրել ուկրաինական նավերին, տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«ՌԴ զինուժը հարվածները հասցրել է ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության զենքով և անօդաչուներով», – ասվում է ՌԴ ՊՆ–ի հաղորդագրության մեջ։
Հարվածների հետևանքով խոցվել են թևավոր հրթիռների և մեծ ու միջին հեռահարության անօդաչուների արտադրության և պահեստավորման գործում ներգրավված ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ, տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներ Կիևում, լոգիստիկ կենտրոն Խարկովի մարզում և Ուկրաինայի զինված ուժերի շահերը սպասարկող նավեր։