azatutyun.am Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը դեմ է քվեարկելու ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համաձայնագրին, հայտարարեց խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը:
«Փաստացի համարվում է երկկողմ պայմանագիր: Երկու կողմերն էն ՀՀ-ն ու ԱՄՆ-ը: Բայց բովանդակության մեջ առկա է երրորդ կողմը, մասնավորապես, Ադրբեջանը: Ավելին՝ Ադրբեջանի շահերն ավելի ուղիղ են արտացոլված այս փաստաթղթում, քան կարող է լինել ՀՀ շահը: Ի՞նչ է ստանում կողմերից մեկը. ԱՄՆ-ը ստանում է ուղիղ ներկայացվածություն տարածաշրջանում, այն լինելուն է Իրանի հետ սահմանին, կարևոր ստրատեգիական հատվածում: Ադրբեջանը ստանում է Նախիջևանի ու Ադրբեջանի միջև կապ, մի բան, որ եղել է Ադրբեջանի ու Թուրքիայի երազանքը, ռազմավարական նպատակ, դրա իրականացումն արտացոլվում է այս փաստաթղթում: Ի՞նչ է ստանում ՀՀ-ն: Այդ հարցին, երբ փորձում է քաղաքական մեծամասնությունը պատասխանել, առաջին բառը լինում է ապաշրջափակում, հողի վրա որևէ կոմունիկացիա չի ապաշրջափակվում, որևէ սահման չի բացվում: Այսինքն առաջին պատասխանն արդեն իսկ սխալ է», – ընդգծեց Աննա Գրիգորյանը:
Խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը՝ «Ուժեղ Հայաստանը» ևս խիստ քննադատում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը, սակայն այս ուժից դեռ չեն հստակեցրել, թե ինչպես են քվեարկելու: