Էդգար Առաքելյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի մանդատը | armenpress.am

Էդգար Առաքելյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի մանդատը | armenpress.am

armenpress.am Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Էդգար Առաքելյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները:

Ազգային ժողովը հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին համապատասխան արձանագրություն, ըստ որի մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Էդգար Առաքելյանին:

Էդգար Առաքելյանը խորհրդարանում փոխարինել է Լիլիթ Ստեփանյանին, որը հրաժարվել է մանդատից ու կնշանակվի Կոտայքի մարզպետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն