ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հաշտեցմանը և կրոնական հուշարձանների պաշտպանությանը. Մորատինոս | azatutyun.am

ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հաշտեցմանը և կրոնական հուշարձանների պաշտպանությանը. Մորատինոս | azatutyun.am

azatutyun.am ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման գործընթացին՝ կրոնական վայրերի պաշտպանության իր ծրագրի շրջանակներում, ադրբեջանական APA գործակալությանն ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսը։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն և այլ կառույցներ, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող են աջակցել այս գործընթացին։ Նպատակը հաշտեցումն իրականություն դարձնելն է», – հայտարարել է ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան, որը նաև իսլամատյացության դեմ պայքարի հարցերով հատուկ բանագնացն է։

ՄԱԿ-ի ներկայացուցչի հայտարարությունը հնչում է Լեռնային Ղարաբաղի հայկական եկեղեցիների ու վանքերի պատկանելության շուրջ Երևանի և Բաքվի վերջին տարաձայնությունների ֆոնին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն