Եթե այդպես է ձեռնտու ձևակերպել՝ այո´, սադրողը մենք ենք, բայց իրականությունն այլ է. Արամ Վարդևանյան (վիդեո) | news.am

Եթե այդպես է ձեռնտու ձևակերպել՝ այո՛, սադրողը մենք ենք, բայց իրականությունն այլ է. Արամ Վարդևանյան | news.am

news.am Հանրության առջև պատասխանատվության տեսանկյունից, սա բնականաբար, դրական երևույթ չէ, բայց միաժամանակ մեր գործողությունների տեսանկյունից մեր հայրենակիցները իսկ սկզբանե էլ իմացել են, որ ամեն ինչին էլ պատրաստ ենք։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին։

Անդրադառնալով պնդումներին, որ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորներն այսօր եկել էին սադրելու, Արամ Վարդևանյանն ասաց. «Դուք պատկերացնո՞ւմ եք, որ գործադիր իշխանության ղեկավարը այդ ընթացքում ժամանակ ունի ստատուս գրելու այն ամենի մասին, ինչ տեղի էր ունենում Ազգային ժողովում։ Եթե այդպես է ձեռնտու այդ ամենը ձևակերպել, այո, սադրողը մենք ենք, բայց օբյեկտիվ իրականության մեջ մի հատ նայեք էլի իրենց ելույթները, նայեք իրենց խոսույթը։

Այստեղ էլի գալիս ենք տարբեր այլ քրեական գործեր վերլուծելու մի իրավիճակի, թե ընդհանրապես, ֆիզիկական ներգործության իրավիճակներում կոնկրետ մարդկանց մոտ կամ մարդու մոտ ի՞նչ էմոցիաներ են առաջանում։ Կարծում եմ շատ հետաքրքիր պատասխանեցի։

Փաշինյանի գրառումների վերաբերյալ որևէ մեկնաբանություն չունեմ, կարծում եմ Նարեկը Կարապետյանը շատ հստակ պատասխանեց, ամեն մի նման վարքագծին էլ պատրաստ ենք, պատասխանել էլ ենք տալու, ավել էլ ենք տալու։ Այլ հարց, արդյո՞ք դա մեր հայրենակիցներին դուրեկան է, թե ոչ։ Հակված եմ, որ ոչ, բայց ամեն իրավիճակին էլ պատրաստ ենք եղել, պատրաստ ենք»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Տարոն Չախոյանի ելույթից հետո ՔՊ և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև քաշքշուկն ավարտվել է ծեծկռտուքով։ Չախոյանն անդրադարձել էր կոռուպցիային և քաղաքական գործիչների ընտանիքի անդամներին թիրախավորելու թեմային։ Իրավիճակը լարվեց, երբ Չախոյանը հիշեցրեց, որ Կարեն Կարապետյանի որդին խոսել է նոր նախարարություն բացելու մասին, որը, ըստ վերջինիս, «պետք է բավարարեր բոլոր կանանց կարիքները»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն