Ուշիի ոլորաններում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 վիրավոր տեղափոխվել է բժշկական կենտրոն

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 վիրավոր տեղափոխվել է բժշկական կենտրոն

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 3 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

«Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուսն այս պահին վիրահատվում է, երրորդ տուժածն անցնում է անհրաժեշտ հետազոտությունները, առողջական վիճակը միջին ծանրության է»,- նշված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն