Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ֆրանսիայում է

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, որտեղ կմասնակցի Փարիզի խաղաղության 9-րդ համաժողովին, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Նոյեմբերի 10-11-ը անցկացվող համաժողովն այս տարի կրում է «Ինքնիշխանությունից դեպի համագործակցություն» խորագիրը։ Քննարկումների առանցքում միջազգային հակամարտություններն են, անվտանգության մարտահրավերները, տնտեսական համագործակցությունը, նոր տեխնոլոգիաներն ու կլիմայական խնդիրները։

2018 թվականից անցկացվող համաժողովը միավորում է տարբեր երկրների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների, գործարար և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ համաշխարհային խնդիրների լուծման ուղիներ քննարկելու նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն