factor.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ միաժամանակ փորձելով փարատել մտահոգությունները, թե միջանկյալ ընտրություններից հետո ԱՄՆ-ը կարող է սրել Թեհրանի դեմ ռազմական գործողությունները, գրում է The Guardian-ը։ Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը և Պարսից ծոցի տարածաշրջանի դաշնակից երկրները լավ պաշտպանված են Իրանից, և ռազմական գործողությունների ընդլայնման անհրաժեշտություն չկա։
«Այս պահին ռազմական գործողություններ իրականացնելն այնքան էլ անհրաժեշտ չի թվում, սակայն մենք լիովին պատրաստ ենք և զինված՝ որևէ պատճառով գործողությունների անցնելու համար»,– Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է նա։
Թրամփի հայտարարություններին նախորդել էին Օվալաձև աշխատասենյակում Կատարի վարչապետ Մոհամմեդ բեն Աբդուլրահման Ալ Թանիի հետ բանակցությունները։ Վերջինս, Պարսից ծոցի մյուս երկրների ներկայացուցիչների հետ միասին, կոչ է արել Թրամփին վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները։
«Մենք տեսնում ենք այս հակամարտության ավարտին տանող տենդենց։ Կարծում եմ՝ այն կավարտվի բավականին շուտ»,– հավելել է նա։
Թրամփը բազմիցս չափազանցված հայտարարություններ է արել Իրանի հետ բանակցությունների ընթացքի վերաբերյալ՝ գրեթե իննամսյա պատերազմի ընթացքում տասնյակ անգամներ պնդելով, որ վերջնական խաղաղության համաձայնագրի կնքումը մոտ է։
ԱՄՆ-ը միջանկյալ ընտրություններին ընդառաջ շարունակել էր զորքեր տեղակայել Մերձավոր Արևելքում։ Տարածված էին ենթադրություններ, որ Թրամփի վարչակազմը սպասում է ընտրությունների ավարտին՝ ռազմական գործողությունները վերսկսելու համար, որպեսզի խուսափի ընտրություններում հնարավոր բացասական արձագանքից։ Սակայն հանրապետականները պատմական պարտություն կրեցին՝ կորցնելով Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը։ Դրանից կարճ ժամանակ անց փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ Իրանի դեմ պատերազմը պարտության հիմնական պատճառներից մեկն էր։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում