ՌԴ-ն, Ուկրաինան և ԱՄՆ-ն երկար դադարից հետո այսօր վերսկսում են բանակցություններն Աբու Դաբիում | azatutyun.am

ՌԴ-ն, Ուկրաինան և ԱՄՆ-ն երկար դադարից հետո այսօր վերսկսում են բանակցություններն Աբու Դաբիում | azatutyun.am

azatutyun.am Գրեթե ինը ամսվա ընդմիջումից հետո Մոսկվան, Կիևը և Վաշինգտոնը վերսկսում են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունները: Հանդիպումը տեղի կունենա Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ը, և սպասվում է, որ դրա հիմնական թեմաներից մեկը կլինի ամբողջ Եվրոպայի անվտանգությունը: Եվրոպական կառավարությունները նույնպես ներկայացուցիչներ են ուղարկում ԱՄԷ, սակայն նրանց դեռ չեն սպասում բանակցությունների սեղանի շուրջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բանակցությունների մեկնարկից առաջ Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների իշխանությունները հայտարարել են, որ անվտանգության հարցերը կլինեն քննարկումների գլխավոր թեման: Եվ խոսքը կլինի ոչ միայն Ուկրաինայի և Ռուսաստանի, այլ նաև ամբողջ Եվրոպայի անվտանգության մասին։

Բանակցություններից մի քանի օր առաջ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում հանդիպել էր Ռուսաստանի նախագահի հատուկ դեսպանորդ Կիրիլ Դմիտրիևի հետ։ Զրույցից հետո Թրամփը վստահություն էր հայտնել, որ շուտով կհաջողվի «հրաշալի համաձայնության» հասնել։

Նրա փեսան ու հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները, պարզաբանել էր, որ առաջարկները վերաբերում են եվրոպական նոր անվտանգության ճարտարապետությանը և Ուկրաինայի ու Ռուսաստանի անվտանգության երաշխիքներին։ Վաշինգտոնը մտադիր է քննարկել այս առաջարկները, այդ թվում՝ Աբու Դաբիում։

Հանդիպումից առաջ Քուշները նաև հայտարարել է, որ պատերազմի ավարտի ծրագրից և անվտանգության հարցերից բացի, կողմերը մտադիր են քննարկել Ուկրաինայի ապագա տնտեսական զարգացումը և մարդասիրական միջոցառումները, որոնք «ուղղված են տառապանքների մեղմացմանը և պատերազմի ծանր հետևանքների հաղթահարմանը»։

Ռուսաստանի իշխանությունները հաստատել են ԱՄԷ-ում անվտանգության երաշխիքների քննարկման իրենց ծրագրերը: «Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների օրակարգում Ռուսաստանի, Ուկրաինայի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության հարցերը ներառված են որպես գերակա խնդիր», – ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Մենք ողջունում ենք այս մոտեցումը»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն