factor.am Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ սուպերմարկետների սառնարանների վրա մի շարք հաքերային հարձակումների հետևում կանգնած է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։ Այս մասին նա հայտնել է նախօրեին Փարիզում G7-ի նախարարական հանդիպումից հետո ունեցած ելույթի ժամանակ, գրում է Current time-ը։
Բարոյի խոսքով՝ Ֆրանսիան հետաքննություն է անցկացնում, իսկ Իրանի դեսպանը կկանչվի հարցաքննության։ Նա հավելել է, որ Ֆրանսիան միջոցներ կձեռնարկի մեղավորների դեմ՝ եվրոպական մակարդակով անհրաժեշտ պատժամիջոցներ սահմանելու միջոցով։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ հարձակումների հետևում կանգնած է «Շահիդ Քավեh» կիբերստորաբաժանումը, որը կապված է ԻՀՊԿ-ի էլեկտրոնային և կիբերանվտանգության կենտրոնի հետ։ Գերատեսչության տվյալներով՝ կիբերհարձակումները պատճառել են «զգալի նյութական վնաս, այդ թվում՝ հրդեհներ, ինչպես նաև ենթադրաբար տասնյակ միլիոնավոր եվրոյի վնաս՝ սննդամթերքի և այլ ապրանքների կորստի հետևանքով»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում