factor.am Ռուսական զորքերը նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան հարձակվել են Խարկովի վրա, ինչի հետևանքով վեց մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։
Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքը հարվածել է Խոլոդնոգորսկի շրջանում մասնավոր տանը։ Վնասվել է շուրջ 10 ավտոմեքենա։
Խերսոնում ռուսական FPV անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել բազմահարկ շենքի իններորդ հարկում գտնվող բնակարանում։ Տուժել է մեկ կին։
Կիրովոգրադի մարզի Գոլովանովսկի շրջանում վնասվել է կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտ։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից նշել են, որ կրկնակի հարվածների մշտական սպառնալիքը դժվարացրել է հրդեհաշիջման աշխատանքները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում