Աբու Դաբիում մեկնարկել են ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ բանակցությունները | azatutyun.am

Աբու Դաբիում մեկնարկել են ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ բանակցությունները | azatutyun.am

azatutyun.am Գրեթե ինը ամսվա դադարից հետո Աբու Դաբիում վերսկսվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունները, հայտնել է Ուկրաինական պատվիրակության ղեկավար, երկրի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը:

Ակնկալվում է, որ բանակցությունների գլխավոր թեման կլինի խաղաղության հաստատումից հետո Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության ապահովման հարցը:

Արաբական Միացյալ Էմիրություններում դռնփակ ձևաչափով այս քննարկումները կշարունակվեն նաև վաղը:

ԱՄՆ-ից բանակցություններին մասնակցում են նախագահ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքովն ու Ջարեդ Քուշները:

Ուկրաինական պատվիրակության կազմում են նաև իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլո Բուդանովը, նրա տեղակալ Սերգեյ Կիսլիցյան։

Ռուսական պատվիրակությունը կրկին գլխավորում է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Նա Աբու Դաբի է մեկնել մեծ թիմի հետ, որի կազմում են երկու փոխարտգործնախարարներ՝ Սերգեյ Ռյաբկովը և Միխայիլ Գալուզինը, ինչպես նաև Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի երկու վարչությունների ներկայացուցիչներ՝ Իգոր Կոստյուկովը և Յուրի Ժիգարլովսկին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն