civilnet.am «Ցավոք սրտի, նման դեպքեր տեղի են ունենում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի նախկին թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքին։
Նախարարը ցավակցություն է հայտնել մահացածի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին՝ ներկայացնելով դեպքի վերաբերյալ իր ունեցած տեղեկությունները։
«Հիմնարկում գտնվելու ընթացքում առողջական խնդրի մասին ընդհանրապես չի բարձրաձայնվել, այսինքն՝ ինքնազգացողության վատացում անձը չի ունեցել»,- ասել է Գալյանը։
Նրա խոսքով՝ նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան Գևորգյանը գանգատվել է ինքնազգացողության վատթարացումից։ Նրան զննել է բուժակը, որից կարճ ժամանակ անց շտապօգնություն է կանչվել։ Նախարարի փոխանցմամբ՝ արձանագրվել է սրտի կանգ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում