50-ից ավելի մեքենաներով ավտովթար Բուլղարիայում. առնվազն 10 մարդ է զոհվել | azatutyun.am

50-ից ավելի մեքենաներով ավտովթար Բուլղարիայում. առնվազն 10 մարդ է զոհվել | azatutyun.am

azatutyun.am Առնվազն 10 մարդ զոհվել է, շատերը տուժել են Բուլղարիայում Յամբոլ քաղաքի շրջանում խիտ մառախուղի պայմաններում ավելի քան հինգ տասնյակ ավտոմեքենաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարում: Այդ մասին հաղորդել է Բուլղարական հեռագրական գործակալությունը:

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղական ժամանակով ժամը 7-ի սահմաններում բախվել են մի քանի տասնյակ բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ:

Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ ողբերգության կապակցությամբ վարչապետ Ռումեն Ռադևը չեղարկել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի Վառնա այցի շրջանակում բոլոր միջոցառումները՝ բացի բանակցություններից: Ռադևը չեղարկել է նաև կառավարության նիստը: Վարչապետը կառավարական օդանավը և ռազմատրանսպորտային ինքնաթիռներ է ուղարկել Բուրգաս՝ տուժածներին Սոֆիայի հիվանդանոցներ տեղափոխելու համար: Տվյալ պահին վիրավորներին ուղարկում են Սլիվեն, Յամբոլ և Բուրգաս քաղաքների հիվանդանոցներ:

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ձևավորվել է պատահարի հետևանքների վերացման շտաբ, իրականացվում է լայնածավալ փրկարարական գործողություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն