ՄԻՊ-ն ուսումնասիրություն է նախաձեռնել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արձանագրված մահվան դեպքի առնչությամբ

ՄԻՊ-ն ուսումնասիրություն է նախաձեռնել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արձանագրված մահվան դեպքի առնչությամբ

Նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արձանագրված` կալանավորված անձ Արսեն Գևորգյանի մահվան դեպքին առնչվող` ՄԻՊ մանդատին վերաբերելի հարցերը ուսումնասիրելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն: Դրա շրջանակում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

«Պաշտպանն ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման, այդ թվում՝ կյանքի և առողջության պաշտպանության պարտավորությունը գտնվում է պետության պատասխանատվության ներքո։ Պետությունը պարտավոր է ապահովել նաև մահվան դեպքերի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը։

Մարդու իրավունքների պաշտպանն իր ցավակցությունն է հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին և նրա հարազատներին»,- նշված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ Արսեն Գևորգյանը ձերբակալավել էր ՏԻՄ ընտրությունների նախաշեմին՝ հոկտեմբերի 21-ին։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ թեկնածուն և նրա թիմակիցները ընտրակաշառք են բաժանել տասնյակ ընտրողների, իսկ ևս 30-ի համար ցուցակներն ու գումարն արդեն «ծրարված» էին:

Գևորգյանի փաստաբանը հայտնել էր, որ Գևորգյանը առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն